«Ուսումնասիրվել է հուշահամալիրի շինարարական աշխատանքների՝ նախագծային լուծումներին համապատասխանությունը». ԿԳՄՍՆ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 23-րդ արտագնա նիստը:

Տեղում ուսումնասիրվել են հուշահամալիրի շինարարական աշխատանքների՝ նախագծային լուծումներին համապատասխանությունը, քննարկվել են հեղինակային խմբի բարձրացրած հարցերը, աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:

Կարևորելով հուշահամալիրի մույթերի հին և նոր քարերի համահունչ ընկալման անհրաժեշտությունը՝ դրանց մշակման և շարվածքի վերաբերյալ տրվել են համապատասխան առաջարկություններ և ցուցումներ»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment