Զգուշացիր նրա ձեռքերից. Ռեմփեյջ Ջեքսոնի ուղերձը Արման Ծառուկյանին — Armsport.am

MMA-ի վետերաններ և UFC-ի նախկին մարտիկներ Քուինթոն «Ռեմփեյջ» Ջեքսոնը և Մենի Գամբուրյանը քննարկել են թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոփուրիայի և վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանի միջև հնարավոր սուպերմենամարտը։

Փորձագետների կարծիքները կիսվել են այն հարցի շուրջ, թե ում մարտաոճն ավելի արդյունավետ կլինի․

Ռեմփեյջ Ջեքսոն․ «Թոփուրիայի ձեռքերը կարող են լուրջ խնդիր դառնալ ցանկացածի համար։ Այդ տղան շատ ծանր և դիպուկ է հարվածում։ Արմանը պետք է չափազանց զգույշ լինի կանգնած դիրքում»։

Մենի Գամբուրյան․ «Թոփուրիայի դեմ մենամարտը ծանր փորձություն է, բայց կարո՞ղ է արդյոք Արմանը հաղթել նրան։ 100 տոկոսով կարող է։ Նա ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ այդ մարտահրավերը հաղթահարելու համար»։

​Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Քաթարում կայացած UFC Fight Night-ի գլխավոր մենամարտում Ծառուկյանը հաղթանակ տարավ Դեն Հուկերի նկատմամբ։

Իլիա Թոփուրիան, իր հերթին, նախ նվաճել էր կիսաթեթև քաշային կարգի UFC չեմպիոնի տիտղոսը՝ նոկաուտի ենթարկելով Ալեքսանդր Վոլկանովսկուն, ապա թափուր թողել այդ գոտին և Լաս Վեգասում կայացած UFC 317-ի շրջանակում նոկաուտի ենթարկել Չարլզ Օլիվեյրային՝ տիրանալով թեթև քաշային կարգի թափուր տիտղոսին։

Leave a Comment