Պապոյանն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է TRIPP նախագիծը և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Իսրայելի դեսպան Յոել Լիոնին ներկայացրել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մանրամասները, հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պապոյանը դիվանագետին հրավիրել է մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։

Leave a Comment