Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում առևտրի ոլորտում: Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։
Էրդողանը մասնավորապես գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և ընդգծել Թուրքիայի աջակցությունն այդ գործընթացին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
69 դիտում