Ուկրաինական զորքի նահանջը ճակատագրական կլինի՞. Զելենսկին կարող է չեղարկել զորահավաքը

Զելենսկին ներկայացրել է խաղաղության 20 կետանոց ծրագիրը, որի հիմնական դրույթներից մեկով Մոսկվան պետք է զորքը դուրս բերի Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից: Իսկ Դոնբասում իրավիճակը կպահպանվի ներկայիս շփման գծի երկայնքով։ Եթե կողմերը չհամաձայնեն շփման գծի պահպանմանը, Դոնբասում ազատ տնտեսական գոտու ստեղծումը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով։ Սակայն մինչև խաղաղության ծրագրի համաձայնեցումը Կիևը հնարավոր է կորցնի ամբողջ Դոնբասը: Եվս մի քաղաք է Դոնեցկում անցել ռուսների վերահսկողության տակ: Ուկրաինայի գլխավոր շտաբը հրամայել է նահանջել Սևերսկից:

 

Leave a Comment