Թուրք փրկարարները հայտնաբերել են վթարված ինքնաթիռի բեկորները, որը Անկարայից Տրիպոլի էր տեղափոխում Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամեդ Ալի ալ-Հադադին: Բոլոր 5 ուղևորները՝ հիմնականում զինվորականներ մահացել են: Օդանավը ռադարներից անհետացել է օդ բարձրանալուց 42 րոպե անց: Արտակարգ վայրէջքի խնդրանքից հետո հնարավոր չի եղել կապ հաստատել անձնակազմի հետ։