Բրազիլիան չի բացառում ԱՄՆ-ի միջամտությունը նախագահական ընտրություններին


Կարծիք


Բրազիլիայի իշխանությունները չեն բացառում ԱՄՆ-ի միջամտության հնարավորությունը 2026 թվականի նախագահական ընտրություններին, հաղորդում է Folha de S.Paulo թերթը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։


Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի մտերիմները կարծում են, որ Վաշինգտոնը կարող է բացահայտորեն աջակցել աջակողմյան ընդդիմության թեկնածուին, որը գաղափարապես մոտ է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին։ Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը կփորձի օգնել աջակողմյան թեկնածուին համախմբել պահպանողական ընտրողներին։

Չնայած երկրի ղեկավարության կողմից այս տարի առևտրային և տնտեսական հարցերի շուրջ Միացյալ Նահանգների հետ պրագմատիկ երկխոսություն կառուցելու փորձերին` Բրազիլիան ներկայումս պատրաստվում է անկայուն շրջանի։



Leave a Comment