ESPN․ UFC-ի տարվա լավագույն մարտիկն ու մյուս անվանակարգերի հաղթողները

Ամերիկյան ESPN հեռուստաալիքը ներկայացրել է 2025 թ․ UFC-ի տարբեր անվանակարգերի հաղթողներին։

Տարվա լավագույն մարտիկ է ճանաչվել վրացի Մերաբ Դվալիշվիլին, իսկ կանանց պայքարում հաղթել է Ղրղզստանը ներկայացնող Վալենտինա Շևչենկոն։

Այս տարի 34-ամյա Դվալիշվիլին 3 անգամ պաշտպանել էր UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը, իսկ դեկտեմբերին կայացած չորրորդ մենամարտում պարտվել էր ռուսաստանցի Պյոտր Յանին։

Փորձագետներն ընտրել են նաև մյուս անվանակարգերի հաղթողներին․

  • Տարվա լավագույն մրցաշար՝ UFC 317
  • Տարվա մենամարտ՝ Բրենդոն Ռոյվալ – Ջոշուա Վան
  • Տարվա հայտնություն՝ Ջոշուա Վան
  • Տարվա նոկաուտ՝ Մաուրիսիո Ռուֆի՝ Քինգ Գրինի դեմ մենամարտում
  • Տարվա լավագույն հնարքով հաղթանակ՝ Ժան Սիլվան՝ Բրայիս Միտչելի դեմ մենամարտ
  • Տարվա ամենահիշարժան պահ՝ երկու անընդմեջ հաղթանակ շրջադարձ արմունկով հարվածից հետո UFC 314-ում
  • Տարվա առաջընթաց՝ Պեյթոն Տելբոտ

Leave a Comment