ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրում է․
«Ադրբեջանը սկսել է դեպի Հայաստան բենզին արտահանել։ Խոսվում է, որ Պրեմիում կարգի բենզինի մասին է խոսքը։ Այստեղ եկեք մի պահ կանգ առնենք և հասկանանք, թե դա ի՞նչ բենզինի մասին է խոսքը։
Մինչև 2024թ Ադրբեջանը չի արտադրել АИ95 բենզին։ 2024թ մարտի դրությամբ ազերիները ներմուծել են այդ տեսակի բենզին, որի շուրջ 48%-ը’ ՌԴ-ից։
Այսինքն այս պահին էլ Ադրբեջանը ոչ թե իր բենզինն է բերում Հայաստան, այլ ռուսական կամ ղազախական բենզինը։ Կրկնվում է ղազախական ցորենի պատմությունը։ Այսինքն նույն ապրանքը մենք շատ ավելի թանկ ներկրում ենք։ Իսկ 90 դրամ էժան լինելը դա ուղղակի PR ակցիա է և ոչինչ»։
—00—ՄԱ