Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Օրթագուսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ պաշտոնական բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ՝ պայմանով, որ Իրանը պատրաստ լինի ուղիղ երկխոսության։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ բանակցություններն անցկացնել հրապարակավ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը նախկինի պես հավատարիմ է մնում այն դիրքորոշմանը, որ Թեհրանի կողմից ուրանի հարստացումն անթույլատրելի է։
Իր հերթին, ՄԱԿ-ում Իրանի դեսպան Իրավանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ազնիվ բանակցություններ չի վարում»՝ պնդելով ուրանի հարստացման զրոյական մակարդակի քաղաքականությունը։