Ադրբեջանից բենզին ներկրած 2-րդ ընկերության սեփականատերը Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է – Նորություններ 24.12.2025

Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ 24-ամյա Սամվել Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի որդին է, հաղորդում է NEWS.am–ը։ 

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից  հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։

 

Leave a Comment