Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2022-ին

24 Դեկտեմբերի, 2025

Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են  Պետական եկամուտների կոմիտեից։

«Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ադրբեջանական բենզին ներկրող ընկերությունը «Մեգա Թրեյդ»-ն է, որը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից երկաթուղով ներմուծվել է 22 վագոն բենզին՝ պրեմիում որակի։

Սուքիասյանների ընկերությանը պատկանող «Ran oil» բենզալցակայաններում վաճառվում է այդ բենզինը՝ լիտրը 430 դրամով։

Leave a Comment