Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում․ Պուտինը՝ Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան առթիվ։

«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։

Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով, որը, անկասկած, ծառայում է մեր ժողովուրդների շահերին։

Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ։ Խնդրում եմ փոխանցել իմ ջերմագին ողջույնները Ձեր ընտանիքին»։

 

Leave a Comment