Պուտինը շնորհավորել է Ալիևին | Top-News.am


Հարեվաններ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, հաղորդում է Կրեմլի կայքը։

«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, ինչը, անկասկած, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին», – ասվում է ուղերձում։



Leave a Comment