ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Թրամփին․ կողմերն իրար շնորհակալ են եղել և շնորհավորել

https://arm.sputniknews.ru/20251224/amn-um-hh-despany-handipel-e-trampin-kvoghmern-irar-shnvorhakal-en-eghel-ev-shnvorhavvorel-97194592.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97193786_90:0:1511:1066_1920x0_80_0_0_ee04dc075da45466ba381a39eca42c11.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, նարեկ մկրտչյան, դեսպան, նիկոլ փաշինյան

դոնալդ թրամփ, նարեկ մկրտչյան, դեսպան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը Նարեկ Մկրտչյանի միջոցով իր մակագրությամբ նվեր է փոխանցել ՀՀ վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում։

«Հանդիպմանը Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի համար։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Դոնալդ Թրամփն էլ շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության։ Նա նաև վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։

Նախագահ Թրամփն ընդգծել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։

Թրամփը Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a Comment