Դպրաբակում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր․ ՆԳՆ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դեկտեմբերի 23-ին` ժամը 14:03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դպրաբակ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
 
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20:08-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։
 
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է հատուկ տեխնիկա:
 
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment