Շիրակի թեմի բանտարկված առաջնորդ Միքայել Սրբազանի վիրահատությունը հետաձգվում է՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով:
Մեկ շաբաթ առաջ է նա վիրահատության համար Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվել, բայց մինչև հիմա չի վիրահատվել: Նրա փաստաբանը «Հայլուր»-ին հայտնել է նաև, որ խախտված է Միքայել Սրբազանի՝ պատարագների մասնակցելու իրավունքը: