Ընդհանրապես Էական չէ, թե ով կլինի ձևիստների վարչապետի թեկնածուն, միևնույն է՝ նա կլինի Տաշիր Սամոյի մարիոնետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի սշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Լինի հոպարի բուլկի, թե հորքուրի գանձ, միևնույն է՝ լինելու է Տաշիր Սամոյի մարիոնետը։
Փաստացի Հայաստանի ղեկավար են ուզում կարգել մեկին, ով Տաշիր Սամոյի մարիոնետն է։
Իսկ Տաշիր Սամոն ու՞մ մարիոնետն է ․․․»,– գրել է նա։
Ավելի վաղ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հաշվետու ժողովի ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է ունենա նոր ղեկավար՝ նոր առաջնորդների ժամանակն է։