«Մեր ձևով» ժողովրդական շարժման ձևավորումից 6 ամիս է անցել, այս ընթացքում շարժումը մեծ ակտիվություն է ապրել, հասարակության շրջանում հույսեր ու ակնկալիքներ են առաջացել։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ շարժումը դրական սպասելիքներ է բերել հայ հասարակությունում։ «Սպասելիքներ, որոնք տևական ժամանակ մեր հասարակությունը չուներ։ Դա, կարծում եմ, մեր ամենակարևոր ձեռքբերումն է, որ ակտիվացող հույս կա մեր հասարակության մեջ»,- նշեց Կարապետյանը։