«Մանկապատանեկան մարզադպրոց» արտահայտությունից կհանվի «մանկապատանեկան» բառը

Քաղաքականություն

23.12.2025 | 19:03

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների անվանումների մեջ «մանկապատանեկան մարզադպրոց» արտահայտությունից կհանվի «մանկապատանեկան» բառը:

Նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ փոփոխություններ թվով 8 որոշումներում են կատարվելու, որոնք վերաբերում են մանկապատանեկան մարզադպրոցներ ստեղծելուն: Որոշումն անդրադառնալու է ԿԳՄՍՆ-ի ենթակայության 25 մանկապատանեկան մարզադպրոցներին:

«Մանկապատանեկան» բառը հանելը պայմանավորված է նրանով, որ ներկա դրությամբ մանկապատանեկան մարզադպրոցներում սաները մարզվում են մինչև իրենց տասնութ տարին լրանալը և տասնութ տարին լրանալուց հետո պետք է լքեն մարզադպրոցը:

«Իրենց առջև մարզական բարձր արդյունքների հասնելու նպատակ դրած մարզիկների համար առաջանում է խնդիր՝ մարզվելը շարունակելու վայրի հարցում»,-նշվում է հիմանավորման մեջ:

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment