«Արևիկ» մանկապատանեկան համույթի ամանորյա երգերը․ «Նոտայից ստուդիա»

«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։

Ամանորին նվիրված երգերը երաժշտության մեջ դարձել են ենթաժանր: Այս պարագայում հայկական երաժշտությունն անմասն չէ, բայց կա մեկ բայց՝ հայկական երգերը կա՛մ մինորային են, կա՛մ մղվում են հետին պլան՝ արևմտյան հիթերի ֆոնին:

«Նոտայից ստուդիա» հաղորդման այս թողարկման նպատակն է ոչ միայն հանրահռչակել հայկական ամանորյա երգերից մեկը, այլև նպաստել, որ այն իր արժանի տեղը զբաղեցնի համաշխարհային երգացանկում:

Leave a Comment