Ռուսական հացահատիկի տրանզիտը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով – 5tv

Վոլգոգրադի մարզի «Գմելինսկայա» կայարանից առաջին անգամ 1990-ականներից ի վեր ռուսական հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: 

Ըստ տեղեկությունների՝ առաջին խմբաքանակը բաղկացած է 8 վագոնից, որոնք ուղևորվում են դեպի «Երևան» կայարան։

Մինչև տարեվերջ այս երթուղով նախատեսվում է տեղափոխել ընդհանուր առմամբ 30 վագոն (ավելի քան 2000 տոննա հացահատիկ)։ Ըստ Մերձվոլգյան երկաթուղու մամուլի ծառայության՝ նոր լոգիստիկ սերվիսը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան տրանզիտ բեռնափոխադրումների վերսկսման որոշման շնորհիվ։

Leave a Comment