Դպրոցներում բջջայինների սահմանափակումները վստահորեն դրականորեն են ազդելու կրթական ամբողջ պրոցեսի վրա․ Ավինյան

Նախորդ շաբաթ  հանրակրթության վարչության մասնագետները պատահականորեն այցելել են 6 դպրոցներ

Դպրոցներում բջջայինների սահմանափակումները վստահորեն դրականորեն են ազդելու կրթական ամբողջ պրոցեսի վրա․ Ավինյան


ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Բջջայինների սահմանափակումները դպրոցներում վստահորեն դրականորեն է ազդելու կրթական ամբողջ պրոցեսի վրա: 


Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ կարելի է որոշ ժամանակ անց որոշակի հետազոտոթյուններ իրականացնել՝ համեմատականներ տանելու համար նախկինի հետ: 


Հանրակրթության վարչության աշխատակցի խոսքով՝՝ բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից համապատասխան կարգավորումն ընդունվել է, իսկ գործնականում հանձնրարականի կատարումը հաստատվել է․ 


Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ հանրակրթության վարչության մասնագետների կողմից 6 դպրոցներ պատահական այցեր իրականացնելու ժամանակ նկատելի է եղել այն սցենարը, ինչի պայմանավորվածությունը եղել է։ 


Հիշեցնենք, որ քաղաքապետը հանրակրթության վարչությանը տվել էր հանձնարարական՝ Երևանի հանրակրթական դպրոցներում դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը արգելեու մասին:


 


 


 


Leave a Comment