Դեսպան Քվինի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը ՀՀ-ում չի փոփոխվելու. դեսպանություն

Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։  Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment