Դեկտեմբերի 22-ին Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև զինված բախում է տեղի ունեցել։ Նշվում է առնվազն երկու զոհի և մեկ տասնյակից ավելի վիրավորի մասին։ Կողմերը արդեն ուշ երեկոյան կրակը դադարեցրին։ Խնդիրը բազմաշերտ է և առնչվում է նաև Թուրքիային։ Բախումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ նույնը օրը Դամասկոսում Թուրքիայի արտգործնախար Հաքան Ֆիդանը քրդական զինված ուժերին մեղադրեց Սիրիայի կառավարական ուժերում չինտեգրվելու համար, ինչի շուրջ մարտին համաձայնության էին հասել Սիրիայի գործող նախագահ Ահմեդ էշ-Շարան և Սիրիայի քրդերի հրամանատար Մազլում Աբդին։ Թուրքական հովանավորությունը վայելող այդ համաձայնությամբ՝ քրդական ուժերը պետք է տարրալուծվեին Սիրիայի զինված ուժերում մինչև 2025-ի ավարտը, սակայն այժմ հարցի […]