23 դեկտեմբերի 2025 – 13:47 AMT
PanARMENIAN.Net – Հրապարակվել է ՀԲ Հայաստանի ամսական տնտեսական թարմացումը, որի համաձայն հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը բարձրացել է մինչև 10.1%` շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ։
Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացել են 31.2%-ով` Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։
Գնաճը նոյեմբերին աննշան նվազել է՝ կազմելով 3.1%: