ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «New York Times» թերթն անվանել է ազգային անվտանգության սպառնալիք՝ մեղադրելով նրան կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։
«Ձախողված New York Times-ը և նրանց սուտը ու միտումնավոր աղավաղումները լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգությանը», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:
Ամերիկյան առաջնորդը պարբերականին մեղադրել է «արմատական ձախակողմյան խելագարության» մեջ։ Նա ընդգծել է, որ թերթի՝ ճշմարտությունն աղավաղող հոդվածներին պետք է վերջ դրվի։
«Այն ժողովրդի իսկական թշնամին է», – շեշտել է Թրամփը։
Թրամփն արդեն պարբերականը «ժողովրդի թշնամի» է անվանել նոյեմբերի վերջին, այն բանից հետո, երբ թերթը ռեպորտաժ է հրապարակել նրա առողջական վիճակի մասին։