Գերմանիայում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառում գտնվող մարդկանց բազմության մեջ։․ Bild


Ավտո


Գերմանիայի Գիսեն քաղաքում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, հաղորդում է Bild թերթը։

Նշվում է, որ «Audi» մակնիշի մեքենան բախվել է երկու այլ ավտոմեքենաների, որից հետո շարունակել է ընթացքը և մխրճվել ավտոբուսի կանգառի մեջ։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։


Վթարի մեղավորը հեռացել է դեպքի վայրից, սակայն շուտով բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։ Նա Գիսենում բնակվող Ադրբեջանի 32-ամյա քաղաքացի է։ ՃՏՊ-ի հետաքննությունը փոխանցվել է Գերմանիայի քրեական ոստիկանության պետական վարչությանը։



Leave a Comment