
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «New York Times»-ին մեղադրել է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: «Անհաջողակ New York Times-ը, նրա ստերն ու դիտավորյալ խեղաթյուրումները լուրջ սպառնալիք են մեր երկրի ազգային անվտանգության համար»,- գրել է Թրամփը՝ TruthSocial սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ ճշմարտությունը խեղաթյուրող հոդվածներին պետք է վերջ դրվի։ «Այն (թերթը – խմբ.) ժողովրդի իրական թշնամին է»,- նշել է Թրամփը։