Սիրիայի կառավարական զորքերը և Սիրիայի դեմոկրատական ուժերը պայմանավորվել են դեէսկալացիայի շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Բանակի գլխավոր հրամանատարությունը հրամայել է դադարեցնել հարվածները:
Բախումների հետևանքով զոհվել է առնվազն երկու խաղաղ բնակիչ, կան վիրավորներ:
Դեկտեմբերի 22-ին Syrian Observatory For Human Rights դիտորդական կենտրոնը հայտնել էր, որ Հալեպի Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե թաղամասերում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը կից ուժերի և քրդական «Ասայիշ» ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի ընթացքում վիրավորների թիվը հասել է 16-ի: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։
