Գյումրիում տեղադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանը


Հասարակություն


Գյումրիում Պռոշյան և Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի նահանգապետ Կարո Սասունու արձանը:

Հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան, ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ Կարո Սասունին ծնվել է 1889 թ. հուլիսի 15-ին Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Կարո Սասունին Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական։ Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը Արևելյան Հայաստան։


Leave a Comment