Turkish Airlines-ը կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով՝ սկսած 2026 թվականի մարտից, հայտնել է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
«Եվս մեկ քայլ առաջ: Այս անգամ մեր ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը (THY) կսկսի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ամենօրյա չվերթներ՝ սկսած 2026 թվականի մարտի 11-ից», – գրել է Քըլըչը X սոցիալական ցանցում:
Սեպտեմբերին Turkish Airlines-ը հայտնել էր դեպի Երևան կանոնավոր չվերթներ սկսելու մասին: Նշվում էր, որ դրանք կմեկնարկեն «կախված միջոցների առկայությունից և շուկայական պայմաններից»:
