Փերինչեքի կայքի անանուն պնդումները՝ «լուր» հայկական մեդիայում. ինչ կապ կա Ռուսաստանի հետ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck Հայկական մի շարք լրատվամիջոցներ դեկտեմբերի 21-ին «Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ կաթողիկոսը» վերտառությամբ հոդված են հրապարակել։ Դրանում, հղում անելով թուրքական Aydınlık և Sözcü կայքերին, լրատվամիջոցները գրել են, թե Թուրքիան վերջնականապես փորձում է հսկողություն հաստատել Հայաստանի վրա, այդ թվում՝ նշանակել Ամենայն հայոց կաթողիկոսին: Մասնավորապես, 24news.am-ը գրել է. «Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, […]

Leave a Comment