Շիրակի մարզում գնացքի գծերի վրա 71-ամյա կնոջ մարմին է հայտնաբերվել․ ԶԼՄ – Armenia Today

Շիրակի մարզում գնացքի գծերի վրա 71-ամյա կնոջ դիակ է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժԺամը 01։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարա Ա․-ն է։ Նշվում է, որ դեպքի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Leave a Comment