Երևանում երիտասարդները մեքենաների համարանիշներ են գողացել ու թողել Telegram–ի հասցե, որպեսզի գումար շորթեն

Երիտասարդները ներկայացել են ոստիկանական բաժին

Երևանում երիտասարդները մեքենաների համարանիշներ են գողացել ու թողել Telegram–ի հասցե, որպեսզի գումար շորթեն


ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Սուզուկի» մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի հասցե, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 


Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 22-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա գողոնը փոխանցել էր 21-ամյա մեկ այլ երիտասարդի, որն էլ այն թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում: 


Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են բաժին: 


Նույն օրը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ հաղորդում է ստացվել նաև մեկ այլ քաղաքացուց. գողացել էին Նար-Դոսի շենքերից մեկի բակում կայանված «Կիա» մակնիշի մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի նույն հասցեն։ 


Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ այս հանցագործությունը ևս կատարել է 22-ամյա երիտասարդը. այս դեպքում նույնպես գողոնը 21-ամյա երիտասարդը թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում: 


Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


 


Leave a Comment