Սանկտ Պետերբուրգում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Հանդիպմանը հնչած կարևոր հայտարարությունները՝ կետերով․
- Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը հնարավորություններ կբացի նաև Մոսկվայի հետ հարաբերությունների համար․ Փաշինյան
- Հայաստանը կառուցողական բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ այսպես կոչված «Թրամփի ուղու» կառուցման վերաբերյալ․ Փաշինյան
- Ռուսաստանն ու Հայաստանը լավ ծրագրեր ունեն էներգետիկայի ոլորտում համագործակցության համար, այդ թվում՝ ատոմային․ Պուտին
- Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառության ցուցանիշը ճշգրտվել է․ Պուտին