Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբոր՝ Եզրաս Ներսիսյանի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին և դրա վերաբերյալ արձագանքներին։
««Հանրապետական» կուսակցության գուռու հանդիսացող Էդուարդ Շարմազանովը լուսանկար է հրապարակել արդեն բացահայտված ԿԳԲ-ի գործակալ Եզրաս Ներսիսյանի հետ (ԿԳԲ-ի ծածկանունը՝ Կարո)։
Խորհրդանշական է այն փաստը, երբ Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աջակցություն է հայտնում ԿԳԲ-ին և օտարերկրյա տարբեր գործակալների, բայց իրենց խնդիրը ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք․ այս մարդիկ գերի են ուղղակի օտարերկրյա գործակալություններին։
Փառք Աստծո, որ մեր ժողովուրդը մերժել է այս մարդկանց հավերժ Հայաստանի Հանրապետությունում երկիր կառավարելուն, ևս մեկ անգամ էլ կմերժվեք 2026 թվականի հունիսի 7-ին»,- գրել է նա։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
199 դիտում