Սուր շնչառական վարակների բաձր ցուցանիշը պահպանվում է 0-14 տարեկանների շրջանում

Սուր շնչառական վարակների բաձր ցուցանիշը պահպանվում է 0-14 տարեկանների շրջանում

22 դեկտեմբերի 2025 – 17:36 AMT

PanARMENIAN.Net – 51-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում սուր շնչառական վարակների տարածվածությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1.2 անգամ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Չնայած նվազմանը՝ գրանցված ընդհանուր դեպքերի 78 տոկոսը բաժին է հասել 0-18 տարեկան անձանց։ Ամենաբարձր հիվանդացության ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-14 տարեկան երեխաների շրջանում։

Նույն ժամանակահատվածում բուժհաստատություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումները ևս նվազել են՝ կրկին 1.2 անգամ՝ նախորդ շաբաթվա համեմատ։

Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։

Leave a Comment