Փաշինյանի խոսնակը՝ այս կիրակի Մայր Աթոռ գնալու տեղեկատվության մասին

«Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագին»,- այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե առաջիկա կիրակի Փաշինյանը պատարագի է մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարում։

 

Հիշեցնենք՝ 24News-ն այսօր գրել էր, որ «Փաշինյանը ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»»։

 

Փաշինյանի մամուլի խոսնակն այս առնչությամբ ասաց․ «Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։ Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»։

Leave a Comment