Aurora News | Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս. հատուկ դեսպանորդ

Նախկինում ԱՄՆ նախագահը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել էր Գրենլանդիայի հարցերով իր հատուկ դեսպանորդ՝ ընդգծելով Դանիային պատկանող հսկայական Արկտիկական կղզու վերահսկողությունը ստանձնելու իր վճռականությունը: Այս մասին գրում է FT-ն։

Լենդրին ասել է, որ իր համար պատիվ է ստանձնել այս կամավոր առաքելությունը և «Գրենլանդիան դարձնել Միացյալ Նահանգների մաս», հավելելով, որ դա չի ազդի Լուիզիանայի նահանգապետի պաշտոնում իր աշխատանքի վրա։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ Լենդրիի նշանակումը ոչինչ չի փոխի կղզու համար։ «Մենք ենք որոշում մեր ապագան։ Գրենլանդիան մեր երկիրն է», – ասել է նա։

Leave a Comment