22 դեկտեմբերի 2025 – 16:08 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմանը՝ Անկախ Պետությունների Համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցել վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարվա վերջում բոլոր ղեկավարներն ունեն հագեցած աշխատանքային գրաֆիկ։
«Մենք միանգամայն ըմբռնումով ենք մոտենում։ Իրոք, բոլոր պետությունների ղեկավարները շատ լարված ժամանակացույց ունեն, առավել ևս դեկտեմբերին, Ամանորին ընդառաջ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21–ին և 22–ին անցնում է ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը։
Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին, սակայն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ալիևը չի մեկնել Սանկտ Պետերբուրգ: Դա բացատրել են նրա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։