ԱՊՀ երկրները պետք է համատեղ դիմակայեն պատմության, հատկապես՝ Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ կեղծարարության ցանկացած փորձի։ Այս մասին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը՝ մեր ընդհանուր պատմության հիշատակը պահպանելու և դրա կեղծումը թույլ չտալու համար։ Անել ամեն ինչ, որպեսզի երիտասարդությունն իմանա մեր հայրերի, պապերի ու նախապապերի հերոսական սխրանքների մասին, ովքեր անթիվ զոհողությունների գնով հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում»,- ընդգծել է Պուտինը։
«Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ռուսական նախաձեռնության վրա՝ հրատարակելու արխիվային եզակի նյութերի ժողովածու, որը նվիրված է նացիզմի ջախջախման գործում միութենական հանրապետություններից յուրաքանչյուրի ներդրմանը և պարունակում է նախկինում չհրապարակված փաստաթղթերի ու լուսանկարների թվայնացված պատճեններ»,- իր հյուրերին առաջարկել է Ռուսաստանի առաջնորդը։