Պետրոսյան. ՀԷՑ-ի ավելի քան 1700 աշխատակից պարգևատրվել է խնայողությունների հաշվին

Պետրոսյան. ՀԷՑ-ի ավելի քան 1700 աշխատակից պարգևատրվել է խնայողությունների հաշվին

22 դեկտեմբերի 2025 – 14:07 AMT

PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Էներգետիկի օրվան նվիրված շնորհավորական ուղերձում նշել է, որ ՀԷՑ-ի ավելի քան 1700 աշխատակից պարգևատրվել է խնայողությունների հաշվին։

«Մեր երկրում դեկտեմբերի 22-ը՝ տարվա ամենակարճ լուսային օրը, նշվում է որպես Էներգետիկի օր: Շնորհավորում եմ էներգետիկայի ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին, և մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հազարավոր մեր աշխատակիցներին՝ Էներգետիկի օրվա առիթով։

Ի արժևորումն ՀՀ-ում էներգետիկայի զարգացման ոլորտում և էներգետիկ անվտանգության ապահովման գործում ունեցած անուրանալի վաստակի՝ ՀԷՑ-ի մոտ 1753 աշխատակից, ովքեր 25 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն մեր ընկերությունում, ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել են 25 հազարից մինչև 60 հազար ՀՀ դրամ (հարկված) պարգևավճարներով։

Հավելեմ նաև, որ ՀԷՑ-ում այս պահին ունենք աշխատակից, ով ավելի քան 61 տարի (1964 թ.-ից) աշխատում է մեր ընկերությունում և այս պահին հանդիսանում է ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի ենթակայանների «Սևան» խմբի պետը. նա Էմիլ Բախշիի Գևորգյանն է (ծնված 1946 թվականին). արևշատությու՛ն Ձեզ, պրն Գևորգյան»,- նշված է ուղերձում։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Leave a Comment