Դերասանուհի Մարիամ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում նոր հրապարակում է արել:
««Մարդը չի փոխվում». հաճախ եմ լսում այս արտահայտությունը։ Ես փոխվել եմ։ Կյանքի ընթացքում փոխվել է իմ վերաբերմունքը երևույթների հանդեպ։
Սովորել եմ կարևորը տարբերել անկարևորից, սակայն իմ մեծագույն ձեռքբերումն է դարձել պահը վայելելու ունակությունը, որը ես չունեի՝ հատկապես այն պահը, որը բնությունն իր տաքուկ ձեռքերում, դրա դիմաց որևէ բան չպահանջելով, նվիրում է մեզ ամեն օր»,- անկեղծացել է դերասանուհին:
