
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կառուցողական է որակել իր բանակցությունները Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։
«Վերջին երկու օրերի ընթացքում Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է ունեցել ամերիկյան պատվիրակության հետ՝ նախագահ Թրամփի Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի առաջխաղացման շրջանակներում»,- գրել է Ուիթքոֆը՝ X-ում։