ԶՖԳ-ի ներկայությունը Հայաստանում հստակ և ուժեղ ազդանշան է․ Էդգար Մկրտչյան

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը։ Հայտնում է Ֆինանսների նախարարությունը:

Իր ելույթում Էդգար Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ձևավորված երկարամյա և բարեկամական գործընկերությանը, որի վառ դրսևորումներից է ԶՖԳ գրասենյակի բացումը Երևանում։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ ԶՖԳ-ի մշտական ներկայությունը Հայաստանում Ֆրանսիայի շարունակական վստահության հստակ և ուժեղ ազդանշան է՝ ուղղված Հայաստանի զարգացման ուղուն և բարեփոխումների օրակարգին։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հատուկ շնորհակալությամբ ընդգծել է ԶՖԳ-ի ներգրավվածության առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի պետական ֆինանսների բարեփոխումներին, ներդրումային պլանավորմանը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին առնչվող նախաձեռնությունների աջակցության գործում։

Leave a Comment