https://arm.sputniknews.ru/20251221/hndkastany-patrast-e-aktivacnel-ashkhatanqy-eatm-i-het-hamadzajnagri-shurj-putin-97121886.html
Հնդկաստանը պատրաստ է ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուրջ. Պուտին
Հնդկաստանը պատրաստ է ակտիվացնել աշխատանքը ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուրջ. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ցանկանում հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ-ի հետ։ 21.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-21T21:12+0400
2025-12-21T21:12+0400
2025-12-21T21:13+0400
հնդկաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97118816_0:0:1280:720_1920x0_80_0_0_132c514f15f00c80d4a1c676cdd5c544.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՏՄ-ի հետ արտոնյալ պայմանագրի համաձայնեցման գործընթացը։ Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ավելի վաղ «հնգյակի» առաջնորդները բանակցություններ էին անցկացրել նեղ կազմով։ՌԴ նախագահը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն հայտնող երկրներն ավելանում են։«Ավելի ու ավելի շատ երկրներ և բազմակողմ կառույցներ են պատրաստակամություն հայտնում հարաբերություններ կառուցել մեր միավորման հետ, շարունակում է ընդլայնվել ԵԱՏՄ արտոնյալ արտաքին առևտրային գործընկերների շրջանակը», – ասել է Պուտինը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։Բաքվի հետ հարաբերությունները նոր հնարավորություն են. Փաշինյան` ԵԱՏՄ նիստին
հնդկաստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97118816_163:0:1123:720_1920x0_80_0_0_46170e65728454be14ac55279f0e1471.jpg
հնդկաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, видео
հնդկաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, видео
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ցանկանում հարաբերություններ կառուցել ԵԱՏՄ-ի հետ։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՏՄ-ի հետ արտոնյալ պայմանագրի համաձայնեցման գործընթացը։ Սանկտ Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ «հնգյակի» առաջնորդները բանակցություններ էին անցկացրել նեղ կազմով։
«Մշակման փուլում է նաև արտոնյալ համաձայնագիրը Հնդկաստանի հետ։ Մի երկրի, որը վարում է ինքնիշխան քաղաքականություն, հուսալի գործընկեր է՝ 1,5 միլիարդ բնակչությամբ, մեծ շուկայով և շուրջ 4 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ Հնդկական կողմը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել այս կարևոր փաստաթղթի համաձայնեցման գործընթացը», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն հայտնող երկրներն ավելանում են։
«Ավելի ու ավելի շատ երկրներ և բազմակողմ կառույցներ են պատրաստակամություն հայտնում հարաբերություններ կառուցել մեր միավորման հետ, շարունակում է ընդլայնվել ԵԱՏՄ արտոնյալ արտաքին առևտրային գործընկերների շրջանակը», – ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Նյու Դելիի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
2026 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա մայիսի 28-29-ին Աստանայում։