Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին

Ավելի քան հինգ տարվա աշխատանքի արդյունքում երկմասանոց կենսագրական «De Gaulle» ֆիլմը՝ նվիրված Շառլ դը Գոլին, վերջապես ֆրանսիական մեծ էկրաններ կբարձրանա 2026 թ-ին։
Pathé կինոընկերությունը ներկայացրել է նախագծի առաջին պաշտոնական կադրերն ու թիզերը՝ այն անվանելով իր պատմության մեջ ամենահավակնոտը։
Ֆրանսիայի 18-րդ նախագահին կմարմնավորի ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը:
Ֆիլմի ռեժիսորն է Անտոնեն Բոդրին:
Նախագիծը բնութագրվում է՝ որպես «պատմական սագա և աշխարհաքաղաքական թրիլեր»։ Ֆիլմը հանդիսատեսին վերադարձնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ դրվագներին՝ գեներալ դը Գոլի և նրանց աչքերով, ովքեր հրաժարվեցին հանձնվել այն պահին, երբ Ֆրանսիան քայքայվում էր։
Ֆիլմը նաև ուսումնասիրում է դը Գոլի բարդ հարաբերությունները Ուինսթոն Չերչիլի հետ, ում մարմնավորում է Սայմոն Ռասել Բիլը։
Սիմոն Աբգարյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր է, ծնված 1962 թվականին Ֆրանսիայում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Երիտասարդության մի մասն անցկացրել է Լիբանանում, ապա վերադարձել Ֆրանսիա և սկսել թատերական կարիերա, այդ թվում՝ ավանգարդային Théâtre du Soleil թատերախմբում, որտեղ ձևավորվել է նրա ճանաչելի դերասանական ոճը։

Leave a Comment