Ճապոնիայի հյուսիսարևելյան Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Աոմորի քաղաքից 115 կմ արևելք, որտեղ բնակվում է մոտավորապես 298,000 մարդ։ Օջախը գտնվել է 55 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։