«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Կովկասյան ընձառյուծի ներկայությունը փաստում է բնության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով արգելոցի կարևոր դերը այս հազվագյուտ և վտանգված տեսակի պահպանման գործում»,-նշվում է հաղորդագրության մեջ։